Քայլիստ Վահագն անունով սույնը ԱԺ-ում կրկին անդրադարձել է իր մոր հետ օրեր առաջ Երևանի փողոցներից մեկում տեղի ունեցած պատմությանը՝ կրկին նենգափոխելով դեպքի իսկությունը և մանիպուլյացիաների դիմելով:
Սույն դավաճանաոհմակի տարրը հայտարարել է, թե իբր «թիրախավորվում է կոնկրետ հանգամանք, այն հանգամանքը, որ ինքը,- իբր,- մեկն է տասնյակ հազարավոր մարդկանցից ու ժամանակին՝ երեխաներից, որոնց ծնողը թողել է ընտանիքը, գնացել է հյուսիսային երկրներ ու այնտեղ կազմել երկրորդ ընտանիք ու,- իբր,- այդ հանգամանքի բերումով փորձ է արվում թիրախավորել» իրեն ու իր մորը:
Հետաքրքիր է, ի՞նչ կապ ունի իր մոր կողմից կազմակերպված սադրանքն իր անհայր մեծանալու հետ:
Այսինքն, իր մայրն իրեն իրավունք է վերապահում վիրավորել փողոցում ակցիա իրականցնող ընդդիմադիրներին, հետո նույն օրը, արդեն երեկոյան, ձեռնափայտով զինված գնալ նույն վայրը, կրկին սադրել ու վեճ բացել, ակցիայի մասնակից կանանց անվանել «լրբեր» և այլ վիրավորանքներ տալ, ձեռնափայտով հարվածել ակցիայի մասնակցներին ու դրա մեղավորը ընդդիմադիրներն են, որոնք թիրախավորել են իրեն ու իր մորը, իբր իր անհայր մեծանալու համա՞ր:
Ի՞նչ կապ ունի սրա մոր բառապաշարը վարքագծի, հաշմանդամ լինելու, անամուսին երեխա մեծացնելու կամ տարիքի հետ:
Վահագնի մայրը դասական սադրիչ է: Իսկ դա ո՛չ տարիք է հարցնում, ո՛չ հաշմանդամություն:
Դա դաստիարկանության հարց է:
Վահագանի մորը ո՞վ է թույլ տվել մարդկանց անվանել «լիրբ», ինչը փողոցային բառապաշար է և ընդհանրապես վիրավորել մարդկաց: ՈՒ երբ դրա մայրն ԱՐԺԱՆԻ, բայց շատ մեղմ պատասխան է ստանում իր կողմից թիրախավորված կնոջից իրեն ուղղված վիրավորանքի համար, ստացվում է, որ այդ կինը թիրախավորել է իրեն ու իր նմանին:
Շատ ծիծաղելի էր:
Կրկնում եմ՝ այդ աղջիկը շատ մեղմ է պատասխանել Վահագնի մորը, տասնապատիկը պիտի ասեր իրեն հասցեագրված «լիրբ» վիրավորանքի համար:
Կա՛մ ո՞վ է սրա մորը թույլ տվել ձեռնափայտով, որն ի դեպ, ինչպես կարելի է հասկանալ տեսանյութերից, նա մշտապես իր հետ չի կրում, հարվածել մարդկանց:
Քայլիստ Վահագնն իր անհայր մեծանալը զենք է սարքում ու կեղծելով իրականությունը զոհի «կոստյումն» է հագել:
Ի դեպ, լավ կլինի քայլիստ Վահագնը նաև պատասխան տա իր մոր կողմից արտաբերված բացահայտ զրպարտությունների և անասունություների համար՝ թե բա սրա-նրա հերը թուրք է:
ՈՒ ընդհանրապես, հանրությանը բացարձակ հետաքրքիր չէ, թե քայլիստ Վահագնը անհայր է մեծացել, թե «բիճ»:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ